“Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո թիվ 38 ընտրատարածքում թափուր մնացած տեղի համար ընտրությունները կկայանան սեպտեմբերի 29-ին, սակայն թեկնածուների հարցում դեռ անորոշություն է։ Համենայնդեպս, ՀՀԿ-ում սպասում են, որ Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից ու որոշում կայացնի։ Այս պահին տալիս են միայն նորաթուխ մարզպետի հորեղբորորդու՝ Առնոլդ Հակոբյանի անունը։ Ասում են, որ Վահեն և նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը, այդպես են ցանկանում։ “Սուտ-սուտ բաների մասին ինձ մի հարցրեք”,- երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել է քաղաքական թեմաներից խոսել հրաժարվող Մաքսիմ Հակոբյանը”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: