Ժողովուրդ. Հարութիկը փողոցում դանակով սպառնացել է տեղի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ հուլիսի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Օհանովի փողոցի թիվ 7 հասցեում: Քաղաքացի Հարութիկ Արզումանյանը փողոցում դանակով սպառնացել է տեղի բնակիչներին, այնուհետեւ որոշ ժամանակ անց նույն դանակով “հարձակվել” տեղի մթերային խանութի վաճառողներից մեկի վրա:
Ականատեսների վկայությամբ՝ բավական երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել հանդարտեցնել Հ. Արզումանյանին: Միայն իրավապահների ներկայությունն է սթափեցրել նրան: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Հ. Արզումանյանը հոգեկան լուրջ խնդիրներ ունի, ուստի նրան տեղափոխել են ՀՀ առողջապահության “Նուբարաշեն” նյարդահոգեբանական կլինիկա:
Մանրամասները “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս