Կադիրովը հայտնել է Սիրիայում ահաբեկիչների շարքերը համալրած չեչենների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռամզան Կադիրովը, ով վերջերս Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց, հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչների շարքերը համալրած չեչենների մեծամասնությունը ոչնչացվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կան տեղեկություններ, որ նրանց մեծ մասը ոչնչացվել է: Մոտ 200 չեչեն է մնում Սիրիայում: Կան 20-30 մարդկանցից կազմված հանցավոր խմբավորումներ»,-ասել է Կադիրովը:

Նա նաև հայտարարել է, որ արևմտյան հատուկ ծառայություններն օգտագործում են Եվրոպայում գտնվող չեչեններին:

«Նրանք միտումնավոր են պահում նրանց: Նրանք կապ ունեն հատուկ ծառայությունների հետ: Եվ թույլ են տալիս ամեն ինչ՝ զենք են տալիս, նախապատրաստում են նրանց»,-հավելել է Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատարը:




Լրահոս