Արմավիրի մարզում տղան ծեծել եվ սպանել է մորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 30-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մազրում: Ժամը 04:00-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ առանձնակի դաժանությամբ ծեծված վիճակում մարմնական բազմաթիվ վնասվածներով Նաիրի գյուղից (նախկին Հացիկ) իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 77-ամյա Վերգուշ Սարգսյանը:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, Վ. Սարգսյանը, գիտակցության չգալով, առավոտյան մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչները: Տան մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին, որ Վ. Սարգսյանին ծեծի է ենթարկել նրա տղան, 37-ամյա Վարդան Ստեփանյանը, ով ամուսնալուծված է և հաճախակի էր լինում ոչ սթափ վիճակում:
Մանրամասները՝  http://shamshyan.com/arm/2013-07-30-matricide.html




Լրահոս