ՀՀ-ում օդանավ շահագործողի վկայական ունի 9 ավիաընկերություն, գրանցված է 29 ինքնաթիռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեեստրում 2016 թվականի ապրիլի 1-ին գրանցված օդանավերը 29-ն են: Դրանից 26-ը պատկանում են ընկերությունների, 2-ը` ՀՀ նախագահի աշխատակազմին, 1-ը` անհատի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության aviation.am կայքը:

Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի վկայական են ստացել 9 ավիաընկերություններ, որոնք իրականացնում են ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր օդային փոխադրումներ: Այդ ընկերություններն են`
1. «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս» ՍՊԸ Էյրբաս A-320 EK 32008
2. «Արմենիա Էյրվեյզ ավիաընկերություն» ՓԲԸ
3. «Էյր Արմենիա» ՓԲԸ
4. «Ռիլայբլ Յունիք Սերվիսիզ Ավիեյշն» ՍՊԸ
5. «Սաութ Էյրլայնզ» ՍՊԸ
6. «Սկիվա Էյր» ՍՊԸ
7. «Տարոն Ավիա» ՍՊԸ
8. «Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ
9. «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ
Օդանավ շահագործողի վկայական ստացած ոչ բոլոր ավիաընկերությունները ռեեստրում ունեն գրանցած օդանավեր:

Շահագործողի վկայականը փաստաթուղթ է, որի հիման վրա ընկերությունը համարվում է օդանավ շահագործող: Շահագործողի վկայական ունեցող օդանավ շահագործողը կարող է ստանալ Ավիափոխադրողի մասնագիր, որտեղ նշվում են շահագործվող օդանավերի տիպերը, իրականացվելիք ավիափոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, փոստային, համակցված) և օդային փոխադրումների իրականացման տարածաշրջանները:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շարունակաբար կանդրադառնա թեմային, քանի որ լրատվամիջոցների կողմից նկատում է հետաքրքրություն Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինքնաթիռների վերաբերյալ:




Լրահոս