Արամ Դանիելյանը հանդիպում է ունեցել քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանը հանդիպում է ունեցել քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում թաղամասի բնակիչներն իրենց խոսքերում կարևորել են Հրազդան քաղաքի կայուն խաղաղության ապահովումն ու միաժամանակ ընդգծել, որ ցանկանում են ունենալ լիարժեք բարեկարգ քաղաք և այդ ամենի իրագործումը տեսնում են գործող քաղաքապետի վերընտրության պարագայում:
Թաղամասի բնակիչներն ընդգծել են, որ առավել նպատակահարմար է ապահովել քաղաքում մեկնարկած զարգացման ծրագրի շարունակականությունն ու հասնել ցանկալի արդյունքի, իսկ այս օրերին քաղաքում շրջանառվող բոլոր խոստումները դիտարկել են ընդամենը նախընտրական բնույթի երևույթներ, որոնց իրենք բազմիցս են ականատես եղել, սակայն շատ լավ ընկալում են իրականի ու անիրականի դրսևորումները:

Դիմելով Հրազդանի բնակիչներին համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանը նշել է, որ Հրազդան քաղաքում նախորդ 14 տարիների ընթացքում կան ակնհայտ դրական աշխատանքներ, որոնց հենքի վրա, հաջորդ 4 տարիների ընթացքում, իր թիմն ապահովելու է քաղաքի լիարժեք զարգացումը:

Հրազդանի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դանիելյանը պատասխանելով բնակիչների կողմից բարձրացվող հարցերին ընգծել է.

-Մենք գալիք 4 տարիների ընթացքում լիարժեք արդիականացնելու ենք քաղաքի բազմաբնակարան շենքերի ջրահեռացման համակարգը, վերջանական լուծում ենք տալու Ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրներին: Եվ որ ամենակարևորն է՝ երկրի իշխանությունների աջակցությամբ վերջնականապես ասֆալտապատելու ենք մեր քաղաքի բոլոր բակերն ու ճանապարհները:
Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչները վստահեցրել են, որ հնարավորություն են ընձեռելու, որպեսզի Ա. Դանիելյանը առաջիկա տարիներին ապահովի իր կողմից սկիզբ դրված համայնքանպաստ ծրագրերի լիարժեք իրագործումը:

Ա. Դանիելյանի ընտրական շտաբի
մամուլի ծառայություն




Լրահոս