ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ` ՀՈԼԻՎՈՒԴԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշը, որը գլխավորում է Անջելինա Ջոլին:
 Ըստ ամսաագրի, դերասանուհին մեկ տարում վաստակել է 33 մլն դոլար: Երկրորդ հորիզոնականում օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսն է, նրա եկամուտը կազմել է 26 մլն դոլար: Լուրենսին հաջորդում է Քրիստեն Ստյուարդը, որը 22 մլն դոլար է աշխատել: Ի դեպ, Ստյուարդը նախորդ տարի գլխավորել է նույն ցուցակը: 4-րդ եվ 5-րդ հորիզոնականները զբաղեցրել են Ջենիֆեր Էնիստոնը՝ 20 մլն և Էմմա Սթոունը՝ 16 մլն դոլար եկամուտով:




Լրահոս