Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը բավականին շատ հարցերի հետ է կապված: Այսպիսի տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության օդանավակայանի տնօրեն Էրիկ Օհանյանը, անդրադառնալով ArmLur.am-ի այն հարցին, թե ի վերջո երբ են սկսելու շահագործել օդանավակայանը: «Ես միայն կարող եմ ասել , որ մեր գործը կայանում է նրանում, որ օդանավակայանը կարողանանք պահել բարձր տեխնիկական վիճակում, ինչ իրականացնում ենք»:
Էրիկ Օհանանյանը նշեց , որ չնայած օդանավակայանը դեռ չի շահագործվել, սակայն իրենք բոլոր այն զբոսաշրջիկնմրին, որոնք ցանկանում են տեսնել Ղարաբաղը, հետաքրքիր լուծումն են առաջարկել: Ըստ նրա` զբոսաժրջիկների համար Լեռնային Ղարաբաղի կոնկրետ հատվածներում զբոսաժրջիկները կարողանում են ինքնաթիռով թռչել եւ ուսումնասիրել Ղարաբաղը: «Մեկ ժամը թռիքչի 60 հազար դրամ է , դա անցած տարվա սահմանված տոմսի արժեքն է եղել է, իսկ այս տարի նոր սակագներ սահմանենք: Նշեմ, որ բավականին մատչելի գին է»: