Վթար Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին, ժամը 12.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 34 FV 173 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) և Մերսեդես C-180 մակնիշի 30 TO 536 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Դ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Զոհեր և տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ինչպես նաև ուղղել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:




Լրահոս