ԼՂՀ-ից ուղղաթիռով վիրավորներ են տեղափոխում Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին Երևանի «Մուրացան» զինհոսպիտալ են տեղափոխվում ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսը:

Մեր տեղեկություններով` վիրավորներին ուղղաթիռով շտապ տեղափոխել են Հայաստան, իսկ «Էրեբունի» ԲԿ-ի շտապօգնությունն էլ օդանավակայանից նրանց տեղափոխում է զինհոսպիտալ:

ArmLur.am-ը կապ հաստատաեց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի հետ, ով  տեղեկացրեց, որ վիրավորներին տեղափոխում են «Մուրացան» զինհոսպիտալ:

Հավելենք, որ ArmLur.am-ի նկարահանող խումբն այս պահին շտապում է «Մուրացան» զինհոսպիտալ:

Մանրամասները կներկայացնենք քիչ ուշ:




Լրահոս