ԼՂՀ-ից «Մուրացան» զինհոսպիտալ տեղափոխված վիրավորներից երկուսին վիրահատում են, երրորդի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվում ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսը: Վիրավորներին ուղղաթիռով շտապ տեղափոխել են Հայաստան, իսկ «Էրեբունի» ԲԿ-ի շտապօգնությունն էլ օդանավակայանից նրանց տեղափոխում է բժշկական կենտրոն:

ArmLur.am-ին հաջողվեց տեղեկություններ իմանալ վիրավորների առողջականի հետ կապված: Կենտրոնական զինհոսպիտալից մեզ հայտնեցին, որ երեք վիրավորներից երկուսին այս պահին վիրահատում են, երրորդի վիճակը ծանր է:

ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ վիրավորներից մեկի ազգականն այս պահին գտնվում է հոսպիտալում, նրան թույլ չեն տալիս ներս մտնել:

Տեղում գտնվող լրատվամիջոցներին ևս արգելում են նեևսում նկարահանումներ իրականացնել:




Լրահոս