Ժամկետային զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել դեմքի շրջանում. ինչ է պատմում ազգականը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ են տեղափոխվում ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսը: Վիրավորներին ուղղաթիռով շտապ տեղափոխել են Հայաստան, իսկ «Էրեբունի» ԲԿ-ի շտապօգնությունն էլ օդանավակայանից նրանց տեղափոխում է բժշկական կենտրոն: ArmLur.am-ին հաջողվեց տեղեկություններ իմանալ վիրավորների առողջականի հետ կապված: Կենտրոնական զինհոսպիտալից մեզ հայտնեցին, որ երեք վիրավորներից երկուսին այս պահին վիրահատում են, երրորդի վիճակը ծանր է:

Վիրավորներից մեկը ժամկետային զինծառայող է: Նրա ազգականը՝ Արևիկ Եղիազարյանը, լրագրողներին հայտնել է, որ զինվորը վիրավորում է ստացել դեմքի շրջանում, նրան այս պահին վիարահատում են. «Հենց իմացանք, շտապ եկանք Երևան: Դեռևս տեղեկություններ չունենք վիճակից»,- ասաց կինը:




Լրահոս