ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել կոչով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիեն (Ֆրանսիա) իրենց խորին անհանգստությունն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ արել ԼՂ կոնֆլիկտի կողմերին զերծ մնալ լարվածության էսկալացիայից:

«Երկուշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Վիեննայում, իսկ ապրիլի 5-ին կքննարկեն ԼՂ-ում բռնության խնդիրը»,-Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:




Լրահոս