Ապրիլի 2-ին Արցախի առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով հակառակորդի հրետակոծության հետևանքով վիրավորված անձանց տվյալները։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովինար Աղաջանյանը (ծն. 1961թ.) աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (ծն. 1973թ.) որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (ծն. 1985թ.) իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և Հայկ Թորոսյանը (ծն. 1997թ.) գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:
Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք վերակենդանացման բաժանմունքում են։