Օբամայի լռությունն Ալիևի համար կանաչ լույս վառեց. ԱՄՆ հայ դատի գրասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լռությունն Ալիևի համար կանաչ լույս վառեց: Այդ մասին ասվում է ԱՄՆ հայ դատի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Հայտարարությունում ասվում է. «Ալիևի` Վաշինգտոնում ընդունելությունից ընդամենը ժամեր անց Ադրբեջանի լիդերն Արցախի սահմանում լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց: Նշվում է մի քանի զոհվածների մասին:

Հանձնախումբը նշում է, որ պետք է Օբամայի կողմից դատապարտող հայտարարություններ լինեն: «Եթե դա չկանգնեցվի, նախագահ Ալիևը կշարունակի գործել այն սպառնալիքներով, որ հաճախ է հնչեցրել՝ լայնածավալ պատերազմ սկսել Կովկասում, որը բազում զոհեր և ավերածություններ կբերի տարածաշրջանին, եւ կարող է հանգեցնել ավելի խոշոր հակամարտության»,, – սված է հաղորդագրության մեջ:




Լրահոս