Մենք դարձյալ վերահաստատում ենք, որ հակամարտության ռազմական լուծում չկա. Ջոն Քերին կողմերին կոչ է արել խստորեն հետևել զինադադարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

RIA Novosti-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է զինադադարի խախտումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և զսպվածության կոչ է անում, քանի որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի:

«ԱՄՆ-ը վճռական կերպով դատապարտում է հրադադարի լայնամասշտաբ խախտումները Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, որը, հաղորդագրությունների համաձայն, հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,-ասել է Քերին:

« Մենք դարձյալ վերահաստատում ենք, որ հակամարտության ռազմական լուծում չկա: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ը խստորեն հավատարիմ է հակամարտության կողմերի հետ աշխատանքին՝ ամուր ու համաձայնեցված խաղաղության հասնելու համար»,- հավելել է նա:




Լրահոս