Համբուրելով նավթի հետույքը` պատերազմ չէր սկսվի՞. Սերժ Թանկյանի անդրադարձը՝ սահմանային լարվածությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հարցում տեղի ունեցավ 3 զարգացում, որը հանգեցրեց կարծես տարածական պատերազմի Լեռնային Ղարաբաղ –Ադրբեջան սահմանին։ Այսպիսի տեսակետ է հայտնել System of A Down-ի խմբի մենակատար Սերժ Թանկյանը: Այդ երեք զարգացումները ըստ Թանկյանի՝

1) ԱՄՆ Հավայան նահանգը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Սա, հնարավոր է, Ադրբեջանին հավատալու տեղիք տվեց, որ ժամանակն իր դեմ է Ղարաբաղի Հանրապետության վերջնական ճանաչման հարցում։

2) Ջոն Քերին ղարաբաղյան հարձակումների համար Բաքուն պատասխանատվության չհրավիրեց։ Բռնության վերսկսումից ժամեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի (կոռումպացված բռնակալ, ով ժառանգել է նավթով հարուստ ռեժիմը իր հորից) հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, միգուցե, փոխանցեց նրան այնպիսի զգացողություն, որ ԱՄՆ-ն կընդունի նրա բացարձակ ագրեսիան Ղարաբաղը գրավելու համար։

3) Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Շվեյցարիայում։

«Չնայած երկու կողմերն էլ միմյանց անվանում են ագրեսորներ, ինձ համար ակնհայտ է, որ ազերիները անակնկալի գալով՝ անմիջապես լիակատար սպառազինությամբ հարձակվեցին եւ հայտարարեցին, որ վերցրել են տարածքը։
Համբուրելով նավթի հետույքը` պատերազմ չէր սկսվի, ճի՞շտ է։ Ոչ, սխալ է», ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս