Զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողների վիճակը կայուն ծանր է՝ դրական տեղաշարժով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտից Երևանի Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողների վիճակը կայուն ծանր է՝ դրական տեղաշարժով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: «Մեզ մոտ տեղափոխվել է 6 վիրավոր զինծառայող: Նրանցից երեքին վիրահատել են, բոլորի վիճակը կայուն ծանր է՝ դրական տեղաշարժով»,- նշեց Ասատուրյանը:




Լրահոս