Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի քաղաքական ու բիզնես դաշտում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ «Գրանդ Հոլդինգ»-ը արտագաղթում է երկրից, որ Հրանտ Վարդանյանը խնդիրներ ունի ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, Սերժ Սարգսյանի «երիտթեւի» եւ այլ մարդկանց հետ: Վերջերս էլ խոսվում էր այն մասին, որ Ս. Սարգսյանի հայտնի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն է բախվել Վարդանյաններին: «Ժողովուրդ»-ը փորձեց նախ Սաշիկ Սարգսյանից պարզել, թե ինչ խնդիրներ ունի Վարդանյան ընտանիքի հետ: «Ես իրանց հետ բացի բարեւից ուրիշ հարաբերություն չունեմ` ո՛չ լավ, ո՛չ վատ: Ո՛չ շահ ունեմ իրանց հետ, ո՛չ էլ թշնամություն: Սուտ բաներ են խոսում»: Փորձեցինք նաեւ «Գրանդ Հոլդինգ»-ից պարզաբանումներ ստանալ: ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանն ասաց, թե իրենք որեւէ մեկի հետ խնդիր չունեն: «Մենք սիրում ենք մեր երկիրը եւ հեռանալու միտք չունենք»,-նշեց պատգամավորը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ