ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ-Ես Արմավիրից եմ, ծնվել եմ Ադրբեջանի Հանրապետությունում, վաղուց ապրում եմ Հայաստանում: 2002թ-ին ՀՀ-ում  հանել եմ իմ անձնագիրը, որի համար տվել եմ իմ ծննդյան վկայականը, որից հետո կորցրել եմ   վկայականս: Ինչպե՞ս կարող եմ իմ վկայականը նորից հանել, կարող է հետագայում պետք գա: ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, 29 տարեկանՊԱՏԱՍԽԱՆ.  Ադրբեջանի Հանրապետությունում ծնված եւ այնտեղ ծնունդը գրանցած ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականների կորուստի դեպքում Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմինների կողմից ծննդյան վկայականների կրկնօրինակներ տրամադրել հնարավոր չէ հիմքային փաստաթղթերի բացակայության պատճառով: Նշված հարցում ՀՀ քաղաքացիներին աջակցելու նպատակով ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից իրականացվում է ծննդյան վերաբերյալ գրառումների վերականգնում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» 23.06.2005թ. թիվ 995-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ծննդյան վերաբերյալ գրառումների վերականգնումը կատարելու համար ՀՀ քաղաքացիները կարող են դիմել իրենց բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ` ծննդյան վկայականը կամ պատճեն (եթե այդպիսին պահպանվել է), ծնողների, քույրերի կամ եղբայրների վերաբերյալ տեղեկություններ եւ ծննդյան փաստը հաստատող օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր` ծննդյան վկայականի վերականգնման գործընթացը իրականացնելու եւ նորը  տրամադրելու նպատակով: ՔԿԱԳ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏՀՄԱՅԱԿ  ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ».   Մի խոսքով, դեռ ամեն ինչ կորած չէ:  




Լրահոս