Ադրբեջանը շարունակում է հրետակոծել Մարտակերտը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտը: Այս մասին տեղեկացնում է Մարտակերտ շրջկենտրոնից  «Արցախպրես»-ի թղթակից Վանիկ Նովիկովը:

Վ. Նովիկովի խոսքով՝ թշնամու հրետակոծությունից շրջկենտրոնում վնասվել են առաձնատներ, ծառեր, ինչպես նաև քաղաքը սնուցող գազատար խողովակներ: «Բնակիչները ապաստարաններում են, ամբողջությամբ խաթարված է շրջկենտրոնի խաղաղ կյանքը, ադրբեջանական կողմն այս պահին անընդհատ հրետակոծության տակ է պահում Մարտակերտ քաղաքը»,- նշել է «Արցախպրես»-ի թղթակիցը:




Լրահոս