Աթենքում Ադրբեջանի դեսպանության դիմաց բողոքի ցույց է կազմակերպվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախումբն Աթենքում Ադրբեջանի դեսպանության դիմաց ապրիլի 3- ին կազմկերպել է բողոքի ցույց- ակցիա: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, ցուցարարները պարզել են Հայաստանի և Արցախի դրոշներ, «Ալիև` դադարեցրու ագրեսիան Արցախի հանդեպ», «Արցախն անկախ է» և այլ կարգախոսներ: Բողոքի ցույց-ակցիային մասնակցել են ավելի քան երեք հարյուր մարդ:

Ակցիայի մասնակիցները բողոք նամակ են գցել Ադրբեջանի դեսպանության փոստարկղ և ﬔկ օրինակ էլ ուղարկել են դեսպանության էլեկտրոնային հասցեին: Մոտ ﬔկ և կես ժամ տևած ակցիայի շրջանակներում մասնակիցները բազմաթիվ անցորդների, այդ թվում հույն և օտարերկրացի, ներկայացրել են վերջին օրերին Արցախում Ադրբեջանի կողﬕց լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելու մասին տեղեկատվություն: Ադրբեջանի դեսպանությունը գտնվում է քաղաքի կենտրոնի աﬔնամարդաշատ փողոցներից ﬔկի` Վասիլիսիս Սոֆիասի վրա:




Լրահոս