Հարկավոր է ամբողջ աշխարհի հետ դադարեցնել այս ագրեսիան. Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը սպառնում է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը: Այս մասին հայտնել է Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ալբերտ Անդրյանը, փոխանցում է gazeta.ru-ն:

« Հարկավոր է ամբողջ աշխարհի հետ դադարեցնել այս ագրեսիան: Ե՛վ ԵԱՀԿ Մինսկի խումբը որոշել է Վիեննայում նիստ գումարել, և՛ Ռուսաստանի ղեկավարությունն է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և՛ այլ համանախագահներ նույնպես զանգահարում են և խոսում»,-նշել է նա:

Նա նաև անհանգստություն է հայտնել, որ հակամարտությունը կարող է վերաճել լուրջ պատերազմի:




Լրահոս