Լրագրողները Մարտակերտում ականատես են եղել հակառակորդի կողմից իրականացված արկակոծությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Sputnik Արմենիայի թղթակիցների խումբը Մարտակերտում ականատես է եղել հակառակորդի կողմից արձակված արկերի պայթյունների: Արկերից մեկն ընկել է քաղաքի կենտրոնի տներից մեկի տնամերձ հողամասում։ «Արմենպրես»­ի հետ զրույցում Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը նշեց, որ մարտակերտում են գործակալության թղթակիցների երեք հոգանոց խումբը: Բարեբախտաբար, արկակոծության ընթացքում մեր գործընկերները չեն տուժել: Նրանք պատմել են, որ Մարտակերտում իրարանցում չկա։

Տեղի բնակիչները վճռական են տրամադրված. սպասում են հրամանի, որպեսզի աջակցություն ցուցաբերեն Պաշտպանության բանակին։ «ՍիվիլՆեթի» լրագրողներ Թաթուլ Հակոբյանը և Հակոբ Մանուկյանը ևս այդ հրետակոծության ականատեսն են եղել: «Արմենպրես»­ի խմբագրակազմն իր զորակցությունն է հայտնում գործընկերներին:




Լրահոս