Այսօր System of A Down խմբի մենակատար, համաշխարհային ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կրկին գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:
Նա, մասնավորապես, ասել է. «Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ հանդիպման ընթացքում Ջո Բայդենը իր մտահոգությունն էր հայտնել շարունակական բռնության վերաբերյալ, երկխոսության կոչ էր արել և կարևորել տարածաշրջանում երկարատև կայունության, անվտանգության և բարեկեցության հաստատման հարցը:
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակումներ սկսեց Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ: Ալիևը հաջողություն չունեցավ ԵԱՀԿ և ԱՄՆ-ին բանակցությունների սեղանից Ղարաբաղի առաջնորդներին հեռացնելու հարցում: Ալիևը կուլ տվեց Էրդողանի տված խայծը: Վերջինիս նպատակը, թերևս, ապրիլի 24-ի նախաշեմին Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա արարողություններից հանրության ուշադրությունը շեղելն էր:
Սա Ադրբեջանի կողմից բացարձակ ապտակ էր ԱՄՆ փոխնախագահին և պետքարտուղարին: Արդեն ժամանակն է, որ Օբաման ցույց տա Էրդողանին, թե ով է «բոսս»-ը»:
Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը երեկ նույնպես անդրադարձել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարվածությանը: