«Ջավախք» հայրենակցական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ արկածախնդրական պատերազմի սանձազերծումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ արկածախնդրական պատերազմի սանձազերծումը: Դրանով Ադրբեջանի պատեհապաշտ իշխանությունները կոպտորեն ոտնահարեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, 1994թ.-ի զինադադարի դրույթները, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և առաջադեմ մարդկության դավանած արժեքները: Սակայն ոսոխը սխալվեց իր հաշվարկների մեջ: Ռազմական գործողությունների այս 3 օրերը ևս մեկ անգամ ապացուցեցին վտանգի ժամին բռունցքվելու հայ ժաղովրդի բացառիկ հատկությունը:

Այս կարճ ժամանակահատվածում մեզ են դիմել հարյուրավոր Ջավախքցի երիտասարդներ, ովքեր պատրաստակամ են իրենց նպաստը բերել հայրենիքի պաշտպանության վեհ գործին: Հաղթանակի անսահման հավատով տոգորված՝ նրանք պատրաստ են շարունակել իրենց քաջարի ծնողների գործը, ովքեր մարտնչեցին ու նահատակվեցին եղբայրական Արցախի սուրբ հողում:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը սանձել ալիևյան վարչակարգի ռազմամոլությունը, իսկ հայ ժողովրդին՝ պահպանել տոկունություն և այս դժվարին պահին մեկ մարդու նման կանգնել հայրենի Արցախի կողքին:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահություն




Լրահոս