Քլոե Քարդաշյանը զորակցություն է հայտնել Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, Facebook-ի իր էջում զորակցություն է հայտնել Հայաստանին՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի առնչությամբ.
«Աղոթենք Հայաստանի համար»,- գրել է Քարդաշյանը:

Մոտ 20 րոպեում գրառումը 10 հազարից ավելի հավանությունների է արժանացել:
Հիշեցնենք, որ Քարդաշյան քույրերը և Քիմի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, Երևան էին ժամանել նախորդ տարվա ապրիլի 8-ին և այստեղ 5 օր էին անցկացրել: Այդ ընթացքում Քիմ և Քլոե Քարդաշյանները այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին




Լրահոս