«Պապ, մամային չթողնես նեղսրտի. թուրքն ո՞վ է, որ իրենից վախենամ». հարազատները հիշում են զոհված հերոսներին. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Ղարաբաղա-ադրμեջանական շփման գծում, ցավոք, հայկական կողմը եւս ունի զոհեր: Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողներից երեքը Արագածոտնի մարզից են, նրանցից մեկը՝ 20-ամյա Ռաֆիկ Հակոբյանը Կարմրաշեն գյուղից է: Ահա թե մեզ հետ զրույցում ինչ պատմեց նրա հարազատներից Արտաշես Մելիքյանը:

-Չնայած իր տարիքին, չափազանց հայրենասեր էր: Լենինգրադից, թողնելով ծնողներին, հատուկ եկել էր ծառայելու: Այս տարի պիտի վերջացներ ծառայությունը:
Էս խառը օրերին էլ` ամսի երկուսին զանգել էր, խոսել էր մոր հետ: Ծնողները շատ անհանգիստ էին, բայց Հակոբը մորը հանգստացրել էր. վերջին անգամ մոր հետ խոսելիս ասել էր՝ «Մամ ջան, չմտածես, թուրքն ով է, որ իրենից վախենամ: Հլը
ձենը կլսես, որ տղեդ մի քանի թուրքի լեշ է փռել: Ես ողջ առողջ գալու եմ, մամ ջան, չվախենաս, սաղ լավ ա լինելու:

«Ուզում էր աշնանը նշանվել»

Կաքավաձոր համայնքից պայմանագրային զինծառայող 28-ամյա Սաշա Մկրտչյանն էլ, ինչպես պատմեց կաքավաձորցի մեր զրուցակիցը՝ «Դեռ այնքան երազանքներ, կիսատ գործեր ուներ թողած: Ուզում էր աշնանը նշանվել. սիրած աղջիկ ուներ: Էնքան բարի,
բոլորին հասնող տղա էր: Ասում էինք՝ խի՞ գնացիր պայմանագրային զինծառայող դարձար, լիքը ուրիշ գործեր կան: Պատասխանն այս էր՝ «Էս գործով հա՛մ կարամ ընտանիքս պահեմ, հա՛մ էլ հայրենիքս»: Մի քույր ուներ, ապրում էին սոցիալապես
անապահով պայմաններում, մայրը հիվանդ է»:

«Պապ, մամային չթողնես նեղսրտի»

Արտաշավան գյուղից զոհված զինծառայող, ազգությամբ եզդի, 20-ամյա շարքային Քյարամ Սլոյանն էլ զոհվելուց մի օր առաջ էր խոսել հարազատների հետ: Մեզ հետ զրույցում հետեւյալը պատմեց Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը. «Հանգստացրել էր, ասել՝ խուճապի պատճառ չկա, ամեն ինչ վերահսկվում է: Հորն ասել էր. «Պապ, մամային չթողնես նեղսրտի, դուխ տուր, մինչեւ մի քիչ խախանդվեմ, առավոտ կզանգեմ, երկար կխոսեմ մամայի հետ: Մի թող ընկնի պանիկ
այի մեջ»: Էն զանգելն էր, որ պիտի զանգեր»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս