«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտնում է, որ անցած գիշեր ադրբեջանցիները, հյուսիսային ուղղության վրա գնդակոծել են Մատաղիսը, Թալիշը, մասսամբ, Մարտակերտը:
«Հիմա մերոնք մեծ թափով լռեցնում են Ֆիզուլիի ու Մարտակերտի ուղղությունների ադրբեջանական մարտական հաշվարկները: էս ապուշները չհասկացան, որ միայն զենք ու զինամթերք ունենալով պատերազմ չեն շահում»,-ընդգծում է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտակերտի ուղղությամբ բոլոր հենակետերը հետ են վերցվել: