ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի ԱԺ ՀՀԿ խմբակցությունը նիստ է հրավիրելու` քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հարցը: Իրենք` «Հանրապետականները», այս պահի դրությամբ չգիտեն` թեկնածուն Կարեն Անդրեասյանն է, թե  ԵՊՀ իրավաբանականի փոխդեկան Կարեն Գեւորգյանը, քանի որ այդ հարցը եւս Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումն է լինելու: Այսինքն` նախագահականից ոչ մի անուն դեռ երեկ չէր տրվել: Ամեն դեպքում, ՀՀԿ-ական մեր աղբյուրների կարծիքով ավելի մեծ են Կարեն Անդրեասյանի շանսերը: Իսկ ՀՀԿ խմբակցության նիստից հետո ԱԺ նախագահի մոտ տեղի կունենա հանձնաժողովների նախագահների համատեղ նիստ, որի ընթացքում էլ կոալիցիային կասեն նոր օմբուդսմենի անունը:Երեկ խոսվում էր նաեւ, որ բուն ընտրության գործընթացը գուցե տեղափոխվի հաջորդող մյուս քառօրյա` հնարավորություն տալով թեկնածուին ներկայացնելու իր նախընտրական ծրագիրը, պատասխանելու պատգամավորների հարցերին:




Լրահոս