
Օրերս System of a Down խմբի մենակատար, համաշխարհային ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցցանցի իր էջում պարբերաբար գրառումներ է կատարում ՝ կապված սահմանային լարված իրավիճակի հետ:
Այս անգամ նա գրել է.
«Կարծում եմ՝ Էրդողանը չի կարդում պատմություն. պատմականորեն Լեռնային Ղարաբաղը պատկանում է հայերին: Ստալինն է այն տվել Ադրբեջանին: Եվ Սերժ Թանկյանն ասում է, որ Արևելյան Թուրքիան մի օր նույնպես վերադարձվելու է իր տերերին»: