Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները որքա՞ն գումար են վճարում սպառված գազի դիմաց: «Հայռուսգազարդ» ընկերությունը «ԳԱԼԱ TV»-ին է փոխանցել նրանցից մի քանիսի վճարած գումարների մասին տեղեկությունը: Առաջին հորիզոնականում է գտնվում Գագիկ Ծառուկյանը: Այն առանձնատանը, որտեղ ապրում է Ծառուկյանը, 2013 թվականի հունվարին իրացվել է 7953 խորանարդ մետր գազ, նույն ամսին վճարել 750.000 դրամ, փետրվարին` 6030 խորանարդ մետր գազ, վճարել 4.000.000 դրամ: 2010 թվականից մինչ օրս բաժանորդը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին վճարել է 15.718.716 դրամ: Երկրորդ հորիզոնական. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բնակությամբ առանձնատանը 2013 թվականի հունվարին գրանցվել է 14.939 խորանարդ մետր գազի սպառում, վճարվել 1.018.000 դրամ, փետրվարին` 10864 խորանարդ մետր գազի սպառում, վճարվել է 953.750 դրամ: 2010 թվականից մինչ օրս բաժանորդը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին վճարել է 15.105.056 դրամ: Երրորդ հորիզոնական. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բնակությամբ առանձնատանը հունվար ամսին գրանցվել է 7354 խորանարդ մետր գազ, վճարվել է 625.000 դրամ: Նույն թվականի փետրվարին` 5348 խորանարդ մետր գազ, վճարվել է 971.000 դրամ: 2010 թվականից մինչ օրս բաժանորդը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին վճարել է 13.786.700 դրամ: Չորրորդ հորիզոնական. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի բնակությամբ առանձնատանը 2013 թվականի հունվարին` 1726 խորանարդ մետր գազ, վճարվել է 198.000 դրամ, նույն թվականի փետրվարին իրացվել է 1196 խորանարդ մետր գազ, վճարվել 228.000 դրամ: 2010 թվականից մինչ օրս բաժանորդը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին վճարել է 5.149.540 դրամ: Հինգերորդ հորիզոնական. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյան` 2013 թվականի հունվար` 1885 խորանարդ մետր գազ, 215.028 դրամ, փետրվար` 1455 խորանարդ մետր գազ, վճարվել է 248.850 դրամ: 2010 թվականից մինչ օրս բաժանորդը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին վճարել է 4.584.412 դրամ: Վեցերորդ հորիզոնական, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյան` 2013 թվականի հունվարին՝ 1089 խորանարդ մետր գազ, նույն ամսին վճարվել է 122.100 դրամ, փետրվարին` 14.516 խորանարդ մետր գազ, վճարվել է 248.850 դրամ: 2010 թվականից մինչ օրս բաժանորդը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին վճարել է 2.003.630 դրամ: Յոթերորդ հորիզոնական. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի բնակությամբ առանձնատանը 2010 թվականի հունվարից մինչ 2011-ի դեկտեմբեր գազի իրացում չի եղել. չկան ցուցմունքներ: 2013 թվականի ամիսներին եղել են հետեւյալ իրացումները` 408, 307, 154 խորանարդ մետր, կանոնավոր վճարումներ չեն եղել: 2010 թվականից մինչ օրս բաժանորդը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին վճարել է 135.000 դրամ: Այս բոլոր բաժանորդները «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին 2010 թվականից մինչ օրս վճարել են 56.483.054 դրամ: