ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բնակվում եմ չորսհարկանի շենքի 3-րդ հարկում: 4-րդ հարկի հարեւանի ջրի խողովակն անցնում է իմ տան միջով, որը շենքի հիմնական ներքին ցանցի ջրատարի խողովակը չէ: Ջուրը լցվել է իմ տուն եւ վնասել լոգարանը: Ես իրավունք ունե՞մ իմ տան միջով անցնող այդ խողովակը հանել:

Հովհաննես Մարտիրոսյան (56 տարեկան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այս հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության «ՀՀ-ում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» 2002թ. փետրվարի 2-ի N 91 որոշմամբ, որով կարգավորվում են բնակելի տարածքներում փոփոխություններ կատարելու նպատակով թույլտվություն տալու եւ չտալու հարցերը:
Օրինակ՝ այս հարցի շրջանակներում վերոնշյալ կարգի երկրորդ հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ առանց շինարարության թույլտվության կարող եք կատարել միայն հետեւյալ շինարարական աշխատանքները՝
ա) ջրատար եւ կոյուղու խողովակների ու uարքերի հոuքերի եւ կաթոցների վերացում,
բ) ջրատար եւ կոյուղու խողովակաշարերի ամրացում եւ մաuամբ նորոգում,
գ) ցրտահարվող մաuերում խողովակաշարերի ջերմամեկուuացում,
դ) կոյուղու խողովակների եւ uարքերի մաքրում,
ե) խողովակաշարերի հատվածների նորոգում,
զ) առանձին uարքերի փոխում (զուգարանակոնքեր, կողիկներ, լվացարաններ, կոնքեր, ցայտաղբյուրներ, ծորակներ եւ այլն):
Այն աշխատանքը, որ Դուք ցանկանում եք իրականացնել, վերոնշյալ ցանկում չկա: Իսկ դա նշանակում է, որ Դուք պետք է ստանաք շինարարության թույլտվություն:
Նույն կարգի համաձայն` Երեւան քաղաքում այդպիսի թույլտվություն տալիս է համայնքի ղեկավարը, այսինքն՝ քաղաքապետը:

«Իրավունքի իրազեկում» հասարակական
կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ քաղաքացին կա՛մ ստիպված պետք է հարմարվի ստեղծված վիճակին, կա՛մ էլ երկար ժամանակ սպասի, թե երբ համապատասխան կառույցները կբարեհաճեն տալ անհրաժեշտ թույլտվությունը:




Լրահոս