
Օգոստոսի 1-ին, ժամը 20.46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 15 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնու վրա, հայտնաբերել 1938 թ. ծնված Ի. Խ.-ի դին: