
Հուլիսի 30-ին Լոռում մարզի Նորաշեն գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել: Նորաշենի բնակիչներ Լյուդմիլան եւ Արգինեն գյուղի դաշտում լեզվակռիվ են ունեցել, որը այնքան է թեժացել, որ վերածվել է ծեծկռտուքի: Իրավիճակը փորձելեն միջամտել դաշտում գտնվող համագյուղացիները: Արդյունքում ծեծված Արգինեն կրծքավանդակի եւ հարթիակային շրջանի բութ տրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ինչն է եղել երկու կանանց միմյանց ծեծի ենթարկելու պատճառը: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով “Ժողովուրդ”-ը զրուցեց Դարպասի համայնքի ղեկավար Սամվել Ավետյանի հետ: “Խոտի համար են կռվել: Դաշտում խոտն այնքան է աճել, որ այդ կանայք կորցրել են իրենց խոտի գծած սահմանը: Դե մեկը ասել է, թե սա իմ խոտն է, մյուսն ասել է, թե սա քո սահմանը չէ ու սկսել են քաշքշել իրար: Մենք հասանք այնտեղ ու բոլորին հանգստացրեցինք եւ ամեն ինչ հարթվեց: Նրանցից մեկի ամուսինը մահացած է, մյուսի ամուսին էլ Ռուսաստանում է աշխատում ու ինչ արած այս գործին խառնվել են կանայք “,-ասաց գյուղապետը վստահեցնելով, որ արդեն հասցրել է հաշտեցրել նրանց: