Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-ին պաշտոնական այցով կժամանի Երևան: Այս մասին Ria.ru-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան:

«Ռուսաստանի վարչապետի պաշտոնական այցը Երևան կկայանա նախապես պլանավորված օրը` ապրիլի 7-ին: Հայաստան այցելությունից հետո Դմիտրի Մեդվեդևը կմեկնի Ադրբեջան», ասել է Տիմակովան:

Մինչ այդ ռուսական կայքերը տեղեկատվություն էին հրապարակել, թե նրա այցը չի կայանա, սակայն ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ևս հաստատեց, որ ոչինչ չի փոխվել և Մեդվեդևը Երևան կժամանի:

Նշենք, որ ԵՏՄ անդամ երկրների մասնակցությամբ գագաթաժողովը Ղազախստանի առաջարկով կկայանա Մոսկվայում, որին կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը:




Լրահոս