
Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը օգոստոսի 2-ին Գնումների աջակցման կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատակազմին ներկայացրել է Արթուր Առաքելյանին` որպես կենտրոնի պետի նորանշանակ պաշտոնակատարի:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավելի վաղ` հուլիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով Արա Գյուրջյանն իր դիմումի համաձայն ազատվել էր այդ պաշտոնից, եւ Գնումների աջակցման կենտրոն-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Արթուր Առաքելյանը, ով մինչ այդ հանդիսանում էր ՊՈԱԿ-ի պետի տեղակալը: