
Այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Մեդվեդևը անհանգստություն է հայտնել ԼՂ-ի շուրջ տեղի ունեցող ռազմական գործընթացների համար: Ռուսաստանի Կառավարության ղեկավարը անհրաժեշտ է համարել հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանելը և քաղաքական կարգավորումների հրատապությունը:
Մեդվեդևը նաև հաստատել է, որ պաշտոնական այց կկատարի Հայաստան ավելի վաղ, քան նախնական պայմանավորվածությունն էր:
Հայաստանի ղեկավարության հետ նախատեսվում է քննարկել տնտեսությանը, էներգետիկային և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Հայաստանյան այցի ավարտից հետո` ապրիլի 8-ին, Մեդվեդևը Ադրբեջան կայցելի:
Մեդվեդևն ու Աբրահամյանը հեռախոսազրույցի ընթացքում խոսել են նաև Ղազախստանի առաջարկի մասին, ըստ որի ԵՏՄ անդամ երկրների մասնակցությամբ գագաթաժողովը կկայանա Մոսկվայում: