Սահմանը պահող զինվորները կամավորներին առաջնագիծ չեն թողնում, պնդում են` մնալու են տեղում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.  «Երեկ մեր թղթակիցը Արցախից փոխանցում Էր, որ Երևանից մեկնած կամավորական ջոկատների անդամները շիվարած են։ Սահմանը պահող զինվորները նրանց առաջնագիծ չեն թողնում, հայտարարում են, որ իրենք են պահելու սահմանը։ Տասնութ, տասնինը տարեկան զինվորները պնդում են, որ մնալու են տեղում, ոչ մի քայլ հետ չեն գնալու։

Հիշեցնենք, կամավորականները մինչ ԼՂՀ ուղևորվելը հայտարարում Էին, որ գնում են, երիտասարդներին մի փոքր հետ ուղարկեն, իրենք գան առաջին գիծ։ Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորականների հոսքը Արցախ ապրիլի 2-ից չի դադարում, առաջնագիծ մեկնելու համար անդամագրվել են ոչ միայն տղամարդիկ այլ նաև կանայք։ Մեծ թվով անդամագրվողներ կան նաև Սփյուռքից»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս