
Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի հանրային լողափերից մեկում, այսօր՝ օգոստոսի 4-ին, ջրափրկարարները նկատել են ափից մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող հեծանվանավակ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հեծանվանավակը խափանվել է, եւ քաղաքացիները չեն կարողանում մոտենալ ափ: Ջրափրկարարները անվնաս ափ են դուրս բերել Մասիս քաղաքի 3-րդ փողոցի թիվ 10 շենքի բնակիչներ՝ Ա. Մ-ին եւ Ս. Հ-ին: