
Երեկ՝ օգոստոսի 4-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից Երևան ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել BMW X5 մակնիշի 17 DQ 017 համարանիշի ավոտոմեքենան:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, նշված ավտոմեքենան “գայի պլաշադկա” էր տեղափոխվել Բաղրամյան պողոտայի վրա գործող “Շառլոտ” գիշերային ակումբի մոտից: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների` այսօր գիշերը կրակոցներ են հնչել “Շառլոտ” գիշերային ակումբում, և նշված ավտոմեքենայի սեփականատերը կասկածվում է, որ մասնակից է եղել վիճաբանությանը: Բարեբախտաբար կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ չեն եղել:
Մանրամասները` http://shamshyan.com/arm/2013-08-04-bmw-taken.html