Հուլիսին Ադրբեջանը մոտ 930 անգամ խախտել է Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ հրադադարի ռեժիմը:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` ադրբեջանական ԶՈւ-ն մոտ 120 անգամ դիպուկահար զենք է կիրառել, մոտ 25 անգամ` խոշոր տրամաչափի զենք, այդ թվում` մոտ 20 անգամ` խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Հուլիսին հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չեն եղել:
Հունիսին Ադրբեջանը մոտ 1100 անգամ է խախտել Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ հրադադարի ռեժիմը: Մոտ 160 անգամ ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է դիպուկհար զենք, մոտ 60 անգամ` խոշոր տրամաչափի զենք: Ադրբեջանական կողմից հրադադարի խախտման արդյունքում մեկ հայ զինծառայող զոհվել է, երկուսը` վիրավորվել: