Թշնամին թող հույս չունենա, որ կարող է թեկուզ մեկ թիզ հող ստանալ. Իշխան Զաքարյանն առաջնագծում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ:

Առաջին իսկ օրից առաջնագիծ մեկնած հազարավոր կամավորների թվում է նաև Վերահսկիչ պալատի նախագահ, ԵԿՄ վարչության անդամ Իշխան Զաքարյանը: «Ապրիլի 2-ի առավոտից մենք այստեղ ենք` ինչ ասես որ չենք լսել: Ինչքան սուտ կա` լսել ենք այս քանի օրը: Ճիշտ է` ժամանակ չի լինում, որ հեռուստացույց նայենք կամ որևէ այլ լրատվամիջոցով նորություններին տեղեկանանք, բայց, փառք Աստծո, մենք այստեղ ենք` Մատաղիսում, քիչ առաջ էլ Թալիշում էինք:

Ոչ մեկն էլ չի պատրաստվում զիջելու, և ոչ մեկն էլ թող հույս չունենա, որ կկարողանա այստեղից մեկ թիզ հող ստանալ»,- Հանրային հեռուստատեսության լրագրող Արթուր Գրիգորյանի հետ զրույցում նշել է պարոն Զաքարյանը` փաստացիորեն հերքելով ադրբեջանական քարոզչության` Մատաղիսը և Թալիշը գրավելու մասին կեղծ լուրերը:




Լրահոս