Տաթեւ-Երեւան ավտոճանապարհին` Զանգերի մոտակայքում, օգոստոսի 4-ի երեկոյան, “Նիսան ջիպ” մակնիշի 05 DD 050 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Ն.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ սահել դեպի ձորը` 6 մ խորությամբ. անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ին: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից:
Երեվան-Մեղրի ճանապարհին՝ Զանգերի մոտ, Նիսան Ջիպն ընկել է ձորը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ