Օգոստոսի 4-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Երևանի Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի մոտ՝ 300 քմ, Դուրյան թաղամասում՝ 1000 քմ, Լեփսիուսի փողոցի 41-րդ շենքի մոտակայքում՝ 400 քմ,Գեղարդ տանող հին ճանապարհին ՝ 4000 և 3000 քմ, Եղվարդի խճուղում ՝ “10-ից 10” ռեստորանային համալիրի մոտակայքում՝300 քմ, Եղվարդ քաղաքի գազալցակայանի մոտ՝ 1,5 հա, Աշտարակ քաղաքում` Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ 2000 քմ, Փանիկ-Մեղրաշեն ավտոճանապարհին՝ 500 քմ, խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ