
Օգոստոսի 5-ին, ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 9 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1937 թ. ծնված Մ. Բ.-ի դին: