Կոնֆլիկտի լուծումը հայկական զորքերի դուրսբերումն է. Ջեյմս Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը, որը կնպաստի խաղաղ բանակցությունների անցկացմանը: Այս մասին լրագրողներին է ասել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հրադադարի ռեժիմի խախտման դեպքում բանակցություններն անհնար են: Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն աջակցում է Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերը: Համանախագահները կառուցողական հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարի հետ»,-ասել է Ուորլիքը:

«Կոնֆլիկտի լուծումը հայկական զորքերի դուրսբերումն է Ադրբեջանի օկուպացված տարածքներից և դրանց հանձնումը Բաքվին և միևնույն ժամանակ Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշման հարցով նախապատրաստումը»,-հավելել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը` haqqin.az ադրբեջանական կայքըի մեջբերմամբ: Իսկ ադրբեջանական մեկ այլ կայք` «Ապա» գործակալությունը Ուորլիքի միտքը ձևակերպել է հետևյալ կերպ.

«Խնդրի լուծման երկկողմանի ճանապարհը պետք է լինի  օկուպացված տարածքներից զորքերի դուսբերումը, ինչպես նաև ԼՂ ստատուս քվոյի որոշումը»:

Հաշվի առնելով ադրբեջանական կայքերի շահագրգռվածությունը՝ Ուորլիքի խոսքերը հօգուտ Բաքվի քարոզչության ներկայացնելու, ArmLur.am-ը այս պահին գործադրում է բոլոր ջանքերը՝ անձամբ Ջեյմս Ուորլիքից ճշտելու՝ նա ի վերջո «Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերման մասին» արտահայտությունն արե՞լ է, թե՞ ոչ: Ցավոք առայժմ մեզ չի հաջողվում ճշտել, քանի որ նա այս պահին օդանավում է, գալիս է Հայաստան:

 




Լրահոս