
Օգոստոսի 4-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ճանապարհի 2-րդ կմ-ին` փողոցի երթևեկելի մասում, վրաերթի հետևանքով մահացած տղամարդ կա: Պարզվել է, որ նա 1979 թ. ծնված Վահե Հովհաննիսյանն է, որին նույն օրը, ժամը 01.45-ի սահմաններում, իր “Օպել” մակնիշի ավտոմեքենայով նշված վայրում վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Արա Խ.-ն: Արա Խ.-ն ինքնակամ ներկայացել ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն