ԼՂՀ ՊԲ­-ն հայկական կողմի կորուստների մասին նոր տվյալներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կորուստները ապրիլի 6­-ին հրապարակված տվյալներով կազմել են 32 զոհված, 121 վիրավոր և 25 անհայտ կորած զինծառայող: Այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Աուռստամյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ապրիլի 5-­6-­ին Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարը՝ կիրառելով տանկեր, ականանետներ, նռնականետներ և այլ զինատեսակներ: Առուստամյանը նաև ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակն առաջնագծում:




Լրահոս