Այսօր սահմանում տիրում է ապրիլի մեկի դիրքային դասավորությունը. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը կորցրած հենակետեր չունի և այսօր սահմանում տիրում է ապրիլի մեկի դիրքային դասավորությունը:

Հարցին`  ներկայիս սահմանային դասավորության իրավիճակում բանակցությունների գնալը լավագո՞ւյն տարբերակն է հայկական կողմի համար, Սեյրան Օհանյանը պատասխանեց.

«Ես գտնում եմ, որ ընդհանուր առմամբ մեզ համար շատ հարազատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում բանակցային գործընթացը միշտ էլ պետք է շարունակական լինի»,- ապա ավելացնում է. «Եթե ձեզ թվում է, թե մենք կարող ենք այսօր թույլ կողմից ներկայանալ, այդպես չէ: Նախաձեռնել ենք ՀՀ և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային նորմերի իրականացման պարտավորվածությունը, և տարբեր տեղեր որոշումներ են ընդունել: Մեզ համար կարևորը ինքնորշման խնդիրն է և ուժի չկիրառումն է: Միայն այս պայմաներում կարող ենք վստահ լինել, որ չի խախտվի, երբ որ ադրբեջանական կողմը գնում է վստահության մեխանիզմների ձևավորմանը  ու պատրաստ է միջազգային հետաքննությունների անցկացմանը, եթե խախտումներ լինեն և խախտող կողմը պատասխանատվություն կրի: Մեզ համար նաև ղեկավարությունը և հանրությունը կողմ են ԼՂՀ-ին բանակցային գոտի բերելու:

Անդրադառնալով անհետ կորածներին, նա նշեց. «Ղարաբա-ադրբեջանան շփման գծում տիրող լարվածության հետևաքնով թե՛ անհայտ կորածների, թե՛ վիրավորների, թե՛ զոհվածների ընտանիքների խնդիրն ուշադրության կենտրոնում է: Մենք գլուխ են խոնարահում նրանց հիշատակի առաջ, սակայն միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ այդ ցավը նաև հպարտութուն է, որ մեր զինծառայողներն ու հրամանատարությունը իրենց արյունը թափել են այդ սուրբ հողի վրա, դա մեր ազգի հպարտութունն է: Մեր խնդիրն է այսօր վիրավորներին արագ ապաքինել, և մենք եղել ենք բուժհիմնարկներում, որտեղ վիրավոր զինծառայողները ցանկանում էին արագ ապաքինվել և վերադառնալ ծառայության, ասելով, թե կարող են ինչ-որ բանով աջակցել, գոնե, պատրոն լիցքավորել:




Լրահոս